00:23  ,  17 հոկտեմբերի, 2019

«Տոտենհեմը» ցանկանում է Էրիկսենի տեղափոխության գործարքում ընդգրկել Իսկոյին

Անգլիական «Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկո Ալարկոնին:

El Desmarque-ն հաղորդում է, որ «Տոտենհեմը» Իսկոյին կփորձի ընդգրկել թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի՝ «Ռեալ» տեղափոխության գործարքում:

Ավելի վաղ Էրիկսենը հայտարարել էր, որ հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ և առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից:

Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում