23:44  ,  16 հոկտեմբերի, 2019

Ալեքսիս Սանչեսը վիրահատության է ենթարկվել

Չիլիի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հոկտեմբերի 16-ին վիրահատության է ենթարկվել Բարսելոնայում, հաղորդում է «Ինտերի» պաշտոնական կայքը:

Ալեքսիս Սանչեսը ձախ ոտնաթաթի վնասվածք էր ստացել Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական խաղում (0:0):

30-ամյա հարձակվողը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 3 ամիսների ընթացքում:

Ալեքսիս Սանչեսն Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է երեք հանդիպման, խփել մեկ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում