23:14  ,  16 հոկտեմբերի, 2019

«Ինտերը» որոշում է ընդունել Հանդանովիչին փոխարինողի հարցում

Միլանի «Ինտերի» մարզչական շտաբը որոշել է՝ ով պետք է փոխարինի թիմի դարպասապահ Սամիր Հանդանովիչին ընթացիկ մրցաշրջանից հետո:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ Հանդանովիչին «Ինտերում» կփոխարինի թիմի դարպասապահ Անդրեյ Յոնուց Ռադուն, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ջենոայում»:

Հիշեցնենք, որ 35-ամյա սլովենացի դարպասապահն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից:

22-ամյա Անդրեյ Ռադուն Ռումինիայի երիտասարդական հավաքականի դարպասապահն է: 2015 թվականից Ռադուն հանդիսանում է «Ինտերի» ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս