22:47  ,  16 հոկտեմբերի, 2019

Մեսի. Առանց «Բարսելոնայի» ես ոչ մի մրցանակ չէի նվաճի

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին խոսել է «Ոսկե խաղակոշիկին» արժանանալու մասին: 32-ամյա հարձակվողը թվարկել է «Բարսելոնայի» այն խաղացողներին, առանց որոնց նա չէր կարող հասնել այդ նվաճմանը:

«Առանց «Բարսելոնայի» ես ոչ մի մրցանակ չէի կարողանա նվաճել: Իմ ցանկացած նվաճման համար պարտավոր եմ ակումբին:

«Ոսկե խաղակոշիկին» արժանացել եմ Սուարեսի և Ալբայի շնորհիվ: Եթե նրանք չլինեին, ես չէի կարող 36 գոլ խփել»,- Մեսիի խոսքը փոխանցում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը 6-րդ անգամ և երրորդ տարին անընդմեջ ստացավ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը Իսպանիայի անցած առաջնությունում խփել էր 36 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում