19:50  ,  16 հոկտեմբերի, 2019

Ագուերոն վթարի է ենթարկվել (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հոկտեմբերի 16-ի առավոտյան վթարի է ենթարկվել, հայտնում է The Mirror-ը:

Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայի ճանապարհին վթարի է ենթարկվել իր Range Rover մակնիշի ավտոմեքենայով: Հարձակվողը վնասվածքներ չի ստացել:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում