22:15  ,  16 հոկտեմբերի, 2019

Տիագո Սիլվան՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը պետք է արժանանար Սադիո Մանեն: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը կարելի է ասել՝ ոչ մի թերություն չունի:

Մանեն շատ արագ է տեղաշարժվում, կարողանում է կառավարել գնդակը և կարողանում է միշտ ճիշտ դիրք ընտրել»,- Սիլվայի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ 2019 թվականին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում