19:14  ,  16 հոկտեմբերի, 2019

Իկարդի. «Ինտերը» հաջողության կհասնի Կոնտեի գլխավորությամբ

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Միլանի «Ինտերին», խոսել է Ֆրանսիայի չեմպիոնի կազմում իր մրցելույթների մասին, նաև հաջողություն մաղթել «Ինտերին» ընթացիկ մրցաշրջանում:

«Այժմ ես հանդեմ եմ գալիս ՊՍԺ-ում և կենտրոնացած եմ այս թիմում իմ աշխատանքի վրա: Ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջողությունների հասնեմ ՊՍԺ-ի կազմում:

Կարծում եմ, որ «Ինտերը» ճիշտ ճանապարհով է ընթանում: Անտոնիո Կոնտեն մեծ աշխատանք է կատարում, և ես վստահ եմ, որ «Ինտերը» նրա գլխավորությամբ կկարողանա չեմպիոն դառնալ»,- La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ ասել է Իկարդին:

Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալական հիմունքներով տեղափոխվեց ՊՍԺ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում