18:45  ,  16 հոկտեմբերի, 2019

Ալվես. Փարիզում ռասիստները մեծ թիվ են կազմում

Բրազիլական «Սան Պաուլոյի» և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեսը խոսել է եվրոպական ֆուտբոլում ռասիզմի մասին:

«Ես տարբեր երկրներում եմ խաղացել և կարող եմ ասել, որ ռասիստներն անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում Փարիզում: Անձամբ ես երբեք ռասիզմի զոհ չեմ դարձել, սակայն մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ֆուտբոլում»,- Ալվեսի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բուլղարիա - Անգլիա հանդիպման ընթացքում բուլղարացի երկրպագուները ռասիստական բնույթի վիրավորանքներ էին հնչեցրել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին:

Հանդիպման ավարտից հետո Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է ներկայացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում