18:10  ,  16 հոկտեմբերի, 2019

«Ռեալը» կարող է Խամեսին ընդգրկել Կանտեի տեղափոխության գործարքում

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով, հաղորդում է El Desmarque-ն:

«Չելսին» Կանտեի դիմաց պահանջում է 160 միլիոն եվրո: «Ռեալը» պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո և գործարքում ընդգրկել թիմի կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:

Կանտեի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում մասնակցել է 4 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում