17:12  ,  16 հոկտեմբերի, 2019

Կրոսը կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը շարունակում է ապաքինվել «Գրանադայի» հետ խաղում ստացած վնասվածքից:

Marca-ի հաղորդմամբ՝ Կրոսը հոկտեմբերի 16-ին մարզում է անցկացրել խոտածածկի վրա և մեծ է հավանականությունը, որ 29-ամյա կիսապաշտպանը կմասնակցի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Այժմ «Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» 16 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում