16:08  ,  16 հոկտեմբերի, 2019

Մեսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»

Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը 6-րդ անգամ եւ երրորդ տարին անընդմեջ ստացավ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը Իսպանիայի անցած առաջնությունում խփել էր 36 գոլ։ Ընթանում է պարգեւատրության պաշտոնական արարողությունը։

Հիշեցնենք, որ 33 գոլով երկրորդ տեղում էր մնացել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ոսկե խաղակոշիկի» հաշվարկում Եվրոպայի հինգ առաջատար լիգաներում ամեն գոլը բազմապատկվում է 2 գործակցով։

«Ոսկե խաղակոշիկ» 2018-2019թթ

1․ Լիոնել Մեսի («Բարսելոնա»): 36 գոլ (x2,0) / 72 միավոր 

  1. Կիլիան Մբապե (ՊՍԺ): 33 գոլ (x2,0) / 66 միավոր
  2. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»): 26 գոլ (x2,0) / 52 միավոր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում