15:12  ,  16 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ-ի հավաքականը 34 տարում առաջին անգամ պարտվեց կանադացիներին

Ֆուտբոլի Կանադայի հավաքականը 34 տարում առաջին անգամ պարտության է մատնել ԱՄՆ-ի թիմին՝ ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի խաղում առավելության հասնելով 2։0 հաշվով։

ԱՄՆ-ի հավաքականը 17 խաղում անընդմեջ չէր պարտվել կանադացիներին մինչեւ այս հանդիպումը։

Նախորդ անգամ Կանադան ԱՄՆ-ին հաղթել էր 1985թ․ ապրիլին Վանկուվերում տեղի ունեցած ընկերական խաղում՝ 2։0։

Դրանից հետո ԱՄՆ-ի թիմը 9 անգամ հաղթել էր կանադացիներին, 8 հանդիպում էլ ավարտել էր ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում