13:15  ,  16 հոկտեմբերի, 2019

38-ամյա Ֆեդերերը կարիերան ավարտելու մտադրություն դեռ չունի

38-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 2020-ին կարիերան ավարտելու մտադրություն չունի եւ ցանկանում է մասնակցել 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերին։

«Զգում եմ, որ դեռ շատ ուժ ունեմ։ Դրականն այն է, որ չգիտեմ, թե երբ այս ամենը կավարտվի։ Ես կխաղամ նաեւ 2020-ից հետո։

Ֆիզպատրաստության մարզիչս ասում է, որ տեղյակ պահեմ, թե երբ եմ ավարտելու կարիերաս, որպեսզի վերջին մրցաշրջանի ընթացքում այլեւս ֆիզպատրաստության վրա շեշտը չդնենք։ Բայց դեկտեմբերին մտադիր եմ աշխատել ֆիզպատրաստությանս վրա։ Առայժմ մոտիվացված եմ, ամեն ինչ գերազանց է»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է Tennis 365-ը։

Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում