12:07  ,  16 հոկտեմբերի, 2019

15 տարի առաջ այս օրը Մեսին նորամուտը նշեց «Բարսելոնայում»

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 15 տարի առաջ հոկտեմբերի 16-ին նորամուտը նշեց «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը վերհիշել է այդ պահը։

Մեսին «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության արտագնա խաղում փոխարինման էր դուրս եկել ավարտից 8 րոպե առաջ։ Այդ պահին Մեսին 17 տարեկան, 3 ամսական եւ 22 օրական էր։

Մեսին 15 տարում «Բարսելոնայում» անցկացրել է 692 հանդիպում, խփել 604 գոլ, կատարել 244 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում