11:49  ,  16 հոկտեմբերի, 2019

Իտալիայի հավաքականը կրկնեց 80 տարվա վաղեմության ռեկորդը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը Ռոբերտո Մանչինիի ղեկավարությամբ տարել է 9 անընդմեջ հաղթանակ՝ կրկնելով 1938-1939 թվականների ռեկորդը։ Այն ժամանակ իտալացիները Վիտորիո Պոցոյի գլխավորությամբ 9 հաղթանակ էին տարել աշխարհի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլերում՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

Մանչինիի գլխավորած թիմի հաղթական շարքը սկսվել է 2018թ․ նոյեմբերին։ Թիմը հաղթել է ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնի, Բոսնիա-Հերցեգովինայի, Հայաստանի, Ֆինլանդիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հետ խաղերում՝ խփելով 25, բաց թողնելով 3 գոլ։

Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ խաղում Իտալիայի թիմը կմրցի բոսնիացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում