11:22  ,  16 հոկտեմբերի, 2019

Գործակալ․ Ճիշտ է, որ «Բարսելոնան» հետաքրքրվում է Լաուտարո Մարտինեսի տրանսֆերով

Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալբերտո Յակեն հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրվում է արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերով։

«Այո, Մարտինեսի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին խոսակցությունները ճիշտ են։ Նրանք ուշադիր հետեւում են Մարտինեսի խաղին»,- Ալբերտո Յակեի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Իտալական մամուլը գրել է, որ «Բարսելոնան» ցանկանում է ակտիվացնել ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված կետը, որի համաձյան 111 միլիոն եվրոյի դիմաց Մարտինեսը կարող է հեռանալ «Ինտերից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում