Մեն կղզում շարունակվող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում հոկտեմբերի 15-ին տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է ռուսաստանցի Ալեքսեյ Դրեևի հետ և 26-րդ քայլում հաղթանակ տարել:
Հրանտ Մելքումյանը սևերով հաղթանակ է տարել թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարիովի նկատմամբ:
Էլինա Դանիելյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը և Գաբրիել Սարգսյանը կես միավոր են վաստակել, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտություն է կրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում