01:21  ,  16 հոկտեմբերի, 2019

Grand Swiss. Արոնյանը, Հովհաննիսյանն ու Մելքումյանը հաղթել են 6-րդ տուրում

Մեն կղզում շարունակվող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում հոկտեմբերի 15-ին տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է ռուսաստանցի Ալեքսեյ Դրեևի հետ և 26-րդ քայլում հաղթանակ տարել: 

Հրանտ Մելքումյանը սևերով հաղթանակ է տարել թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարիովի նկատմամբ:

Էլինա Դանիելյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը և Գաբրիել Սարգսյանը կես միավոր են վաստակել, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտություն է կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում