00:45  ,  16 հոկտեմբերի, 2019

Իտալիան հաղթանակ տարավ, Իսպանիան Եվրո-2020-ի ուղեգիր նվաճեց. Բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում J խմբի առաջատար Իտալիայի հավաքականն արտագնա խաղում ուժերը չափեց Լիխտեյնշտեյնի հետ: Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:0 հաշվով:

Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց Ֆեդերիկո Բեռնարդեսկին: 70-րդ րոպեին Անդրեա Բելոտին դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, իսկ հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին դուբլ ձևակերպեց: 77-րդ րոպեին Ալեսիո Ռոմանյոլին խփեց իր թիմի երրորդ գոլը: 82-րդ րոպեին աչքի ընկավ Ստեֆան Էլ-Շարավին:

F խմբի առաջատար Իսպանիան Շվեդիայի հետ հանդիպման վերջին րոպեին փրկվեց պարտությունից: Շվեդիայի կազմից աչքի ընկավ Մարկուս Բերգը, իսկ Իսպանիայի միակ գոլը խփեց Ռոդրիգոն:

Շվեդիայի հետ խաղում վաստակած միավորը Եվրոպայի առաջնության ուղեգիր պարգևեց Իսպանիայի հավաքականին:

Եվրո-2020, ընտրական փուլ, 8-րդ տուր

D խումբ

Շվեյցարիա - Իռլանդիա՝ 2:0

Հարիս Սեֆերովիչ, 16, Էդիմիլսոն Ֆերնանդեշ, 90+3

Ջիբրալթար - Վրաստան՝ 2:3

Լի Կաշարո, 66, Ռոյ Չիպոլինա, 74 - Գեորգի Հարաիշվիլի, 10, Ջաբա Կանկավա, 21, Գեորգի Կվիլիտայա, 83

F խումբ

Շվեդիա - Իսպանիա՝ 1:1 (տեսանյութ)

Մարկուս Բերգ, 50 - Ռոդրիգո, 90+2

Ռումինիա - Նորվեգիա՝ 1:1

Յոնուց Միտրից, 62 - Ալեքսանդր Սյորլոտ, 90+2

Ֆարերյան կղզիներ - Մալթա՝ 1:0

Ռոգվի Բալդվինսոն, 71

G խումբ

Իսրայել - Լատվիա՝ 3:1

Մունաս Դաբուր, 16, 42, Էրան Զահավի, 26 - Վլադիմիր Կամեշ, 40

J խումբ

Ֆինլանդիա - Հայաստան՝ 3:0

Ֆրեդրիկ Յենսեն, 19, Տեմու Պուկի, 61, 88

Հունաստան - Բոսնիա-Հերցեգովինա՝ 2:1

Վանգելիս Պավլիդիս, 30, Ադնան Կովաչևիչ, 88 (11մ.) - Ամեր Գոյակ, 35

Լիխտեյնշտեյն - Իտալիա՝ 0:5 (տեսանյութ)

Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 2, Անդրեա Բելոտի, 70, 90+2, Ալեսիո Ռոմանյոլի, 77, Ստեֆան Էլ-Շարավի, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում