09:19  ,  16 հոկտեմբերի, 2019

Միլներ. Երբ խաղում ես Մեսիի դեմ, քեզ հիմար ես զգում

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի դեմ խաղալու դժվարությունների մասին:

«Երբ խաղում ես Մեսիի դեմ, քեզ հիմար ես զգում: Նա ստիպում է մրցակիցներին որքան հնարավոր է արագ վազել: Մեսիի դեմ խաղալիս՝ ոչ մի ֆուտբոլիստ ապահովագրված չէ սխալներ թույլ տալուց»,- The Sun-ի հաղորդմամբ՝ ասել է Միլները:

«Բարսելոնան» վերջին անգամ «Լիվերպուլի» հետ մրցել է նախորդ մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Կատալոնական ակումբը դիմակայությունում պարտություն կրեց 3:4 հաշվով, իսկ Մեսին դարձավ դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում