00:17  ,  16 հոկտեմբերի, 2019

Կակա. Հավատում եմ, որ Պիոլին հաջողության կհասնի «Միլանում»

Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի մասին:

«Պիոլին նոր է աշխատանքը սկսել «Միլանում», և պետք է նրան հանգիստ թողնել ու հնարավորության տալ իր թիմը կառուցել: 

Կարծում եմ, որ Պիոլին հաջողության կհասնի «Միլանում»»,- Կակայի խոսքը փոխանցում է Calciomercato-ն:

Հիշեցնենք, որ Կական «Միլանում» հանդես է եկել 2003-2009 և 2013-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում