23:11  ,  15 հոկտեմբերի, 2019

Մարկուս Ռաշֆորդը՝ «Բարսելոնայի» թիրախում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկուս Ռաշֆորդը կարող է մարզական կարիերան շարունակել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում»:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» հետևում է «Մանչեսթեր Յունայթեդում» Ռաշֆորդի մրցելույթներին և գոհ է 21-ամյա հարձակվողի ցուցադրած խաղից: 

«Բարսելոնայում» Ռաշֆորդին դիտարկում են որպես ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին փոխարինող:

Անգլիացի հարձակվողի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Նշենք, որ Ռաշֆորդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում