Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո մեկնաբանել է արդյունքը։
«Առաջին խաղակեսում լավ գործեցինք, բազմաթիվ պահեր ստեղծեցինք և ամեն ինչ արեցինք հաջողության հասնելու համար, սակայն Ֆինլանդիան գերազանցեց մեզ:
Մխիթարյանը հզոր ֆուտբոլիստ է, որի բացակայությունը զգացնել տվեց: Նրա ներկայությունը շատ բան կփոխեր խաղադաշտում: Այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք հաղթել նաև առանց նրա»,- ասել է Էդգար Բաբայանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել 0:3 հաշվով:
Եվրո-2020, J խումբ, 8-րդ տուր
Ֆրեդրիկ Յենսեն, 19, Տեմու Պուկի, 61, 88
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում