21:08  ,  15 հոկտեմբերի, 2019

Բուֆոնը չի պատրաստվում ավարտել կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» 41-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր է մի քանի տարի ևս անցկացնել ֆուտբոլում, հայտարարել է դարպասապահի գործակալ Սիլվանո Մարտինան:

«Բուֆոնը ճիշտ որոշում ընդունեց՝ վերադառնալով «Յուվենտուս»: Նա շատ լավ մարզավիճակում է և պատրաստ է պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար:

Բուֆոնը մտադիր չէ ավարտել կարիերան: Կարծում եմ՝ նա կխաղա մինչև 44 տարեկանը»,- Մարտինայի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 2 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում