16:10  ,  15 հոկտեմբերի, 2019

Ռոնալդուի ընկերուհին ֆուտբոլիստին համեմատել է Ջեյմս Բոնդի հետ (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը Ինստագրամում շնորհավորել է ֆուտբոլիստին կարիերայում խփած 700-րդ գոլի կապակցությամբ՝ նրան ներկայացնելով 007 գործակալ Ջեյմսի Բոնդի հետ։

Հիշեցնենք, որ 34-ամյա հարձակվողը հոկտեմբերի 14-ին խփել է 700-րդ գոլը կարիերայում։ Նա 11 մետրանոցից աչքի էր ընկել Ուկրաինայի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի խաղում։ Ուկրաինան հաղթել էր 2։1 հաշվով եւ նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

700 գոլը Ռոնալդուն խփել է 974 խաղում։ Դրանցից 458 խաղում նա գոլ է խփել։

«Սպորտինգում» անցկացրած 31 խաղում Ռոնալդուն խփել է 5 գոլ, «Մանչեսթեր Յունայթեդում» նա 292 խաղում աչքի է ընկել 118 անգամ։ Մադրիդի «Ռեալում» Ռոնալդուն մասնակցել է 438 հանդիպման՝ խփելով 450 գոլ։ Թուրինի «Յուվենտուսում» Ռոնալդուն 51 խաղում 32 անգամ գրավել է մրցակցի դարպասը, Պորտուգալիայի հավաքականում նա 162 խաղում խփել է 95 գոլ։

Ռոնալդուն պատմության մեջ 6-րդ խաղացողն է, որին հաջողվում է 700 գոլ։ Նախկինում այսպիսի ցուցանիշ ունեցել են բրազիլացիներ Պելեն ու Ռոմարիոն, ավստրիացի Յոզեֆ Բիցանը, գերմանացի Գերդ Մյուլերը եւ հունգարացի Ֆերենց Պուշկաշը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում