15:12  ,  15 հոկտեմբերի, 2019

Մոդրիչ․ Հույս ունեմ, որ Բեյլը կմնա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի հանդիպումից հետո հույս է հայտնել, որ ուելսցիների կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի հեռանա Մադրիդի «Ռեալից»։

Ուելս – Խորվաթիա հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Մոդրիչն ու Բեյլն այդ խաղում վնասվածքներ էին ստացել։

«Բեյլը գերազանց ֆուտբոլիստ է, որը շատ կարեւոր է ակումբի համար։ Նա արդեն դա ցույց է տվել նաեւ այս մրցաշրջանում։ Հույս ունեմ, որ Բելը կմնա ակումբում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իսպանական եւ անգլիական մամուլը գրել էր, որ Բեյլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբը, քանի որ դժգոհ է Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վերաբերմունքից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում