15:49  ,  15 հոկտեմբերի, 2019

Սերենա Ուիլյամսը շնորհավորել է 15-ամյա Կորի Գաուֆին

Աշխարհի նախկին առաջին ռակետ, 38-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը շնորհավորել է Կորի Գաուֆին՝ WTA շարքի մրցաշարերում առաջին տիտղոսի կապակցությամբ։ 15-ամյա ամերիկացի մարզուհին Ավստրիայի Լինց քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում 6:3, 1:6, 6:2 հաշվով պարտության էր մատնել Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյին։

«Շատ հուզիչ է։ Իմ շնորհավորանքները»,- Թվիթերում գրել է Սերենա Ուիլյամսը։

Լինցի մրցաշարի ընթացքում Կորի Գաուֆը կարիերայում առաջին անգամ պարտության էր մատնել համաշխարհային դասակարգման լավագույն տասնյակում ընդգրկված թենիսիստուհու։ Քառորդ եզրափակիչում նա 7:6 (7:1), 6:4 հաղթել էր հոլանդացի Կիկի Բերտենսը։ Կորի Գաուֆն առաջին անգամ ընդգրկվել է WTA-ի դասակարգման լավագույն 100-ի շարքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս