13:42  ,  15 հոկտեմբերի, 2019

Ռահիմ Ստերլինգ․ Ցավակցում եմ Բուլղարիային, որին ստադիոնում ներկայացնում էին ապուշներ

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է Բուլղարիայի հավաքականի ֆանատների ռասիստական վանկարկումները Եվրո-2020-ի ընտրական հանդիպման ժամանակ։ Անգլիայի հավաքականը Սոֆիայում հաղթել էր 6։0 հաշվով։

«Ցավակցում եմ Բուլղարիային, որին ստադիոնում ներկայացնում էին ապուշներ։ Բայց հաշիվը 6։0 է, եւ մենք մեկնում ենք տուն։ Արեցինք այն, ինչ պետք է անեինք։ Բարի ճանապարհ եմ մաղթում մեր երկրպագուներին, որոնց հետ ամեն ինչ կարգին է»,- գրել է Ստերլինգը Թվիթերում։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով համարժեք գնահատական տալ բուլղարացի ֆանատների վարքին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում