12:40  ,  15 հոկտեմբերի, 2019

Գերմանական ակումբը հեռացրել է թուրք ֆուտբոլիստին, որը ողջունել էր թուրքական բանակի ներխուժումը Սիրիա

Գերմանական «Սանկտ Պաուլի» ակումբը հեռացրել է խաղերից եւ մարզումներից թուրք կիսապաշտպան Ջենկ Շահինին, որը Ինստագրամում արած գրառումով ողջունել էր թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա։

«Ակումբի ղեկավարությունը քննարկել է Ջենկ Շահինի հրապարակումը, որը կապված էր թուրքական բանակի գործողությունների հետ։ Ղեկավարությունը որոշել է հեռացնել Շահինին մարզումներից եւ հանդիպումներից։ Խաղացողը բազմիցս անտեսել է հակառազմական արժեքները, որոնք մեր ասոցիացիայի հիմքում են»,- նշվում է «Սանկտ Պաուլիի» հայտարարությունում։

25-ամյա Շահինը գերմանական ակումբը ներկայացնում է 2017 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Երկրորդ Բունդեսլիգայի 9 տուրից հետո «Սանկտ Պաուլին» 5-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում