11:44  ,  15 հոկտեմբերի, 2019

Նեյմարը բաց կթողնի առնվազն մեկ ամիս

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նեյմարը ձախ ազդրի մկանային վնասվածքը ստացել էր Բրազիլիա - Նիգերիա (1:1) ընկերական խաղում եւ փոխարինվել 13-րդ րոպեին։

ՊՍԺ-ում վնասվածքներից հետո մոտ են խաղադաշտ վերադառնալուն Կիլիան Մբապեն ու Էդինսոն Կավանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում