00:42  ,  15 հոկտեմբերի, 2019

Անգլիան 6 գոլի առավելությամբ հաղթեց Բուլղարիային, Ռոնալդուի գոլը չփրկեց Պորտուգալիային (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Անգլիայի ազգային հավաքականն արտագնա խաղում ուժերը չափեց Բուլղարիայի հետ: Գարեթ Սաութհեյթի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 6:0 հաշվով: Ռոուս Բարքլին և Ռահիմ Ստերլինգը դարձան դուբլի, իսկ Մարկուս Ռաշֆորդը և Հարի Քեյնը՝ գոլի հեղինակ:

B խմբի առաջատար Ուկրաինայի հավաքականը տնային խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ: Ուկրաինայի հավաքականի կազմից աչքի ընկան Ռոման Յարեմչուկը և Անդրեյ Յարմոլենկոն, իսկ Պորտուգալիայի միակ գոլը 11 մետրանոց հարվածից խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Ուկրաինան նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

H խմբի առաջատարները՝ Թուրքիան և Ֆրանսիան, ոչ ոքի խաղացին: 76-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Օլվյե Ժիրուն: 81-րդ րոպեին թուրք պաշտպան Կայ Այխանը խփեց պատասխան գոլը:

Եվրոպայի առաջնություն, ընտրական փուլ, 8-րդ տուր

A խումբ

Բուլղարիա - Անգլիա՝ 0:6 (տեսանյութ)

Մարկուս Ռաշֆորդ, 7, Ռոուս Բարքլի, 20, 32, Ռահիմ Ստերլինգ, 45+4, 69, Հարի Քեյն, 85

Կոսովո - Չեռնոգորիա՝ 2:0

Ամիր Ռահմանի, 10, Վեդատ Մուրիկի, 34

B խումբ

Ուկրաինա - Պորտուգալիա՝ 2:1 (տեսանյութ)

Ռոման Յարեմչուկ, 6, Անդրեյ Յարմոլենկո, 27 - Կրիշտիանու Ռոնալդու, 72 (11մ.)

Լիտվա - Սերբիա՝ 1:2

Դոնատաս Կազլաուսկաս, 79 - Ալեքսանդր Միտրովիչ, 48, 53

H խումբ

Ֆրանսիա - Թուրքիա՝ 1:1 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 76 - Կայ Այխան, 81

Իսլանդիա - Անդորրա՝ 2:0

Առնոր Սիգուրդսոն, 38, Կոլբեյն Սիգտորսոն, 65

Մոլդովա - Ալբանիա՝ 0:4

Սոկոլ Չիկալեշի, 22, Կեյդի Բարե, 34, Լորենց Տրաշի, 40, Ռեյու Մանայ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս