09:09  ,  15 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Տուրկուում կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ։

NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը․

Արամ Հայրապետյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն Հենրիխ Մխիթարյանը, Կամո Հովհաննիսյանը եւ Արթուր Միրանյանը։

Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Սամվել Սուքիասյան՝ Տուրկուից (Ֆինլանդիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով