22:37  ,  14 հոկտեմբերի, 2019

Մ-21 Եվրո-2021․ Հայաստանի հավաքականը պարտվեց Իտալիային

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի երիտասարդական թիմը իսպանացի Անտոնիո Ֆլորեսի գլխավորությամբ հյուրընկալեց Իտալիային:

Հանդիպման միակ գոլը խաղի 20-րդ րոպեին խփեց Իտալիայի հավաքականի հարձակվող Ջանլուկա Սկամական:

Առաջին խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով 5-րդ տեղում է, Իտալիան 3 խաղից հետո 7 միավորով երկրորդ տեղում է:

Ընտրական մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտվել է Իռլանդիային (0:1) և Իսլանդիային (1:6)։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը տնային խաղում 2:0 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգին:

Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլ, չորրորդ տուր

Հայաստան - Իտալիա՝ 0:1

Ջանլուկա Սկամակա, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում