23:16  ,  14 հոկտեմբերի, 2019

Պոգբան կկարողանա մասնակցել «Լիվերպուլի» հետ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ապաքինվել է վնասվածքից, հայտնում է Liverpoolecho-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Պոգբան կկարողանա մասնակցել հոկտեմբերի 20-ին տեղի ունենալիք Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ տնային խաղում:

Պոգբան ոտքի մատի վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության՝ «Ռոչդեյլի» հետ խաղում, որում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ 11 մետրանոց հարվածաշարում:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Լիվերպուլը» միայն հաղթանակներ է տարել: «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում