20:38  ,  14 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Արթուր Միրանյանը չի խաղա Ֆինլանդիայի դեմ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանը հոկտեմբերի 13-ին Շվեյցարիայում տեղի ունեցած վերականգնողական մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի հանդիպմանը։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Տուրկուում կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ։

Լիխտենշտեյնի դեմ նախորդ խաղում (1։1) Արթուր Միրանյանը դուրս էր եկել փոխարինման։

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն նաեւ Հենրիխ Մխիթարյանն ու Կամո Հովհաննիսյանը։

Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Սամվել Սուքիասյան՝ Տուրկուից (Ֆինլանդիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով