22:17  ,  14 հոկտեմբերի, 2019

Նուրմագոմեդով. Մաքգրեգորն արժանի չէ ռևանշի

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է առաջիկա մենամարտում իր մրցակցի և իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ ռևանշ անցկացնելու հնարավորության մասին:

«Կարծում եմ՝ իմ հաջորդ մրցակիցը կլինի Տոնի Ֆերգյուսոնը: Նա արժանացել է ինձ հետ մենամարտելու հնարավորությանը:

Մաքգրեգորը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ինձ հետ, սակայն նրա ցանկությունը շատ քիչ է: Նա պետք վերադառնա օկտագոն և մի քանի հաղթանակ տոնի: Այժմ նա արժանի չէ ինձ հետ մենամարտելու»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է Netcast Zone-ը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտել էր 2018 թվականի հոկտեմբերին: Ռուսաստանցի մարզիկը հաղթել էր խեղդող հնարքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս