21:41  ,  14 հոկտեմբերի, 2019

Յոահիմ Լյովը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր նպատակի մասին

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում Էստոնիայի նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակի և հավաքականի գլխավոր նպատակի մասին:

«Մենք դժվար հանդիպում անցկացրեցինք, քանի որ հանդիպման մեծ մասն անցկացրեցինք 10 հոգով: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ հաղթանակ տարանք և 3 միավոր վաստակեցինք:

Այժմ մեր գլխավոր նպատակը որակավորման փուլի վերջին 2 խաղերում հաղթանակ տանելն է: Վստահ եմ, որ մենք կկարողանանք հասնել այդ արդյունքին»,- Լյովի խոսքը մեջբերում է Bild-ը:

Նշենք, որ C խմբի առաջատարը 15 միավորով Նիդեռլանդների հավաքականն է: Գերմանիայի հավաքականն ու Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն ունեն 12-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում