00:15  ,  15 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնան» Ֆատիի հրաժարագինը կսահմանի 100 միլիոն եվրո

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի ակումբի երիտասարդական թիմի հարձակվող Անսումանե Ֆատիի հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Նոր պայմանագրով «Բարսելոնան» կբարձրացնի 16-ամյա հարձակվողի աշխատավարձը, իսկ նրա հրաժարագինը կսահմանի 100 միլիոն եվրո:

Անսումանե Ֆատին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ Ֆատին արդեն ստացել է Իսպանիայի քաղաքացիություն և հրավիրվել Իսպանիայի երիտասարդական հավաքական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում