23:44  ,  14 հոկտեմբերի, 2019

Քեյն. Միայն ես չէ, որ պետք է առաջ տանեմ Անգլիայի հավաքականը

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Անգլիայի հավաքականի մրցելույթների մասին:

«Պարտությունները բացասաբար են ազդում ֆուտբոլիստների վրա: Անգլիայի հավաքականում բոլորն են ցանկանում հաղթել, սակայն միայն ես չէ, որ պետք է առաջ տանեմ հավաքականը:

Ուրախ եմ, որ թիմը հույսեր է կապում ինձ հետ: Դա մեծ պատասխանատվություն է, որն ինձ պարտավորեցնում է»,- Քեյնի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Անգլիայի հավաքականը հոկտեմբերի 14-ին կմրցի Բուլղարիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում