20:10  ,  14 հոկտեմբերի, 2019

Բեռլուսկոնին ցանկանում է կրկին ձեռք բերել «Միլանը»

Իտալական «Միլանի» նախկին սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտնել է, որ ցանկություն ունի կրկին զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ:

«Այո, ես ցանկանում եմ կրկին ձեռք բերել «Միլանը»: Այդ ակումբը միայն ես կարող եմ վերադարձնել այնտեղ, որտեղ այն եղել է միշտ»,- Բեռլուսկոնիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Սիլվիո Բեռլուսկոնին «Միլանի» սեփականատեր է եղել 1986-2016 թվականներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանի» ներկայիս սեփականատեր Elliot Managment ընկերությունը պատրաստ է հրաժարվել ակումբի 100 տոկոս բաժնետոմսերից, եթե դրանց դիմաց ստանա 1 միլիարդ եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում