ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Դի-Սի Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին հաճախ է այցելում ԱՄՆ-ի գիշերային ակումբներ, հայտնում է բրիտանական Daily Mail-ը:
33-ամյա հարձակվողին հոկտեմբերի 13-ին կրկին նկատել են Վաշինգտոնի գիշերային ակումբներից մեկում, որտեղ Ռունին զվարճացել է պարուհիների հետ և լուսանկարվել երկրպագուների հետ:
Նշենք, որ Ռունին վերջին ամիսներն է անցկացնում ԱՄՆ-ում: Մրցաշրջանի ավարտից հետո Ռունին կվերադառնա Անգլիա և հունվարի 1-ից կդառնա Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբի Քաունթիի» խաղացող-մարզիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում