17:39  ,  14 հոկտեմբերի, 2019

Ռունիին նկատել են գիշերային ակումբում զվարճանալիս (ֆոտո)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Դի-Սի Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին հաճախ է այցելում ԱՄՆ-ի գիշերային ակումբներ, հայտնում է բրիտանական Daily Mail-ը:

33-ամյա հարձակվողին հոկտեմբերի 13-ին կրկին նկատել են Վաշինգտոնի գիշերային ակումբներից մեկում, որտեղ Ռունին զվարճացել է պարուհիների հետ և լուսանկարվել երկրպագուների հետ:

Նշենք, որ Ռունին վերջին ամիսներն է անցկացնում ԱՄՆ-ում: Մրցաշրջանի ավարտից հետո Ռունին կվերադառնա Անգլիա և հունվարի 1-ից կդառնա Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբի Քաունթիի» խաղացող-մարզիչ։

 Wayne was seen partying at Washington DC’s Living Room nightclub on Sunday

 Rooney posed for pictures with other clubbers

 He wore a grey cap pulled over his eyes

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում