19:25  ,  14 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Արմեն Գյուլբուդաղյանցի եւ Տիգրան Բարսեղյանի ասուլիսը Տուրկուում (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ հարձակվող Տիգրան Բարսեղյանը Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում անցկացվող նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում ասուլիսից։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հավաքականին։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

«Մխիթարյանը մեր առաջնորդն է, մեր ամենակարևոր խաղացողն է: Բայց, ես վստահ եմ, որ մեր տղաները համախմբված կգործեն և լավ արդյունք կարձանագրենք:

Լիխտենշտեյնը շատ կոմպակտ էր պաշտպանվում, չկարողացանք օգտագործել մեր պահերը:

Վաղը պետք է մեր լավագույն խաղը խաղանք և հաղթենք: Խաղը ցույց կտա` ռիսկի կգնանք, թե ոչ: Ամեն ինչ պարզ կլինի հանդիպման ընթացքում:

Թիմն ընկճված չէ: Ամեն ինչ կանենք, որպեսզի լրացնենք Մխիթարյանի բացը: Կենտրոնանում ենք Ֆինլանդիայի հետ խաղի վրա: Մխիթարյանը աջակցել է մեզ այս խաղից առաջ, դա մեզ մեծ ուժ է տալիս: Բոլորս պատրաստ ենք պայքարի: Շատ մարտական ենք տրամադրված»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

«Մենք շատ լավ թիմ ունենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի վաղը շատ լավ հանդես գանք և հաղթենք:

Լիխտենշտեյնի դեմ մենք նորմալ խաղ անցկացրեցինք, բայց սա ֆուտբոլ է: Արդյունքը գոհացուցիչ չէր: Պետք է ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրենք և հասնենք մեր նպատակին»,- ասաց Տիգրան Բարսեղյանը։

Սամվել Սուքիասյան՝ Տուրկուից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով