17:11  ,  14 հոկտեմբերի, 2019

«Ռեալի» պատվիրակությունը Բարսելոնա կժամանի ուժեղացված հսկողությամբ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն անհանգստացած է Կատալոնիայում ընթացող քաղաքական գործընթացների կապակցությամբ, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» պատվիրակությունը Բարսելոնա կժամանի ուժեղացված հսկողությամբ, քանի որ ակումբի ղեկավարությունը մտավախություն ունի, որ թիմի ֆուտբոլիստները կարող են հարձակման ենթարկվել ցուցարարների կողմից:

Տեղեկացնենք, որ Կատալոնիայի անկախության կողմնակիցները դուրս են եկել Բարսելոնայի, Տարագոնայի, Ժիրոնայի և այլ քաղաքների փողոցներ։ Ցույցերի որոշ մասնակիցներ փակում են փողոցները։ Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու կողմնակից կազմակերպությունները կոչ են անում ինքնավար մարզի բնակիչներին դուրս գալ փողոցներ՝ ի նշան բողոքի։

Նշենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում