16:49  ,  14 հոկտեմբերի, 2019

Մանչինին Իտալիայի հավաքականը կգլխավորի մինչեւ ԱԱ-2022-ի ավարտը

Ռոբերտո Մանչինին ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը կգլխավորի մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության ավարտը, հաղորդում է Calciomercato-ն։

Գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ Եվրո-2020-ի ավարտը։ Այս մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիրն ապահովելու շնորհիվ պայմանագիրը երկարաձգվել է եւս երկու տարով։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականը տարել է 7 անընդմեջ հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով