16:20  ,  14 հոկտեմբերի, 2019

Սալահն ու Ալիսոնը պատրաստ կլինեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը եւ դարպասապահ Ալիսոն Բեքերը ապաքինվել են վնասվածքներից հետո եւ պատրաստ կլինեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է The Times-ը։ Ալիսոնն արդեն երկու շաբաթ մարզվում է առանց սահմանափակումների։

Սալահը ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Լեսթերի» դեմ նախորդ տուրի խաղում, «Լիվերպուլը» հաղթել էր 2։1 հաշվով։ Ազգային հավաքականների հանդիպումների հետ կապված դադարի ժամանակ Սալահը հասցրել է վերականգնվել։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English