15:50  ,  14 հոկտեմբերի, 2019

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Երեւանից»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում է անցկացրել «Երեւանի» հետ։ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում տեղի ունեցած խաղում 2։0 հաշվով առավելության է հասել Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատ-Արմենիան» 8 խաղից հետո ունի 19 միավոր եւ երրորդ տեղում է։ «Երեւանը» 10 խաղում կրել է նույնքան պարտություն եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով