14:14  +04,  14 հոկտեմբերի, 2019

ՈւԵՖԱ փոխնախագահ․ Վաղ է խոսել Ստամբուլը ՉԼ-ի եզրափակիչից զրկելու մասին

ՈւԵՖԱ փոխնախագահ Միկելե Ուվան մեկնաբանել է Ստամբուլը 2019-2020թթ․ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից զրկելու հավանականությունը։ Այդպիսի կոչեր են հնչում Սիրիա թուրքական զորքերի ներխուժման պատճառով։

«Եզրափակիչից զրկելը լուրջ քայլ է։ Այս պահին այդպիսի քննարկում նախաձեռնելու հիմքեր չկան։ Իհարկե, ՈւԵՖԱ-ի գործոկմն ու նախագահը կքննարկեն իրավիճակը, սակայն հիմա վաղ է այդքան կոշտ արձագանքի մասին խոսելու համար։

Իհարկե, ֆուտբոլը կարեւոր  դեր է խաղում համաշխարհային մեդիայում եւ չի կարելի թույլ տալ քաղաքական դրսեւորումներ»,- Ուվայի խոսքը մեջբերում է ansa.it-ը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում տեղի կունենա 2020թ․ մայիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ