12:10  ,  14 հոկտեմբերի, 2019

Պետր Չեխի նորամուտը հոկեյում տպավորիչ էր

Լեգենդար ֆուտբոլային դարպասապահ Պետր Չեխը նորամուտն է նշել տափօղակով հոկեյում։ Լոնդոնի «Չելսիի» եւ «Արսենալի» նախկին խաղացողը մինչեւ մրցաշրջանի ավարտը հանդես կգա անգլիական «Գիլդֆորդ Ֆենիքս» թիմում։

Անգլիական երկրորդ ազգային լիգայի խաղում «Գիլդֆորդ Ֆենիքսը» հաղթել է հետխաղյա բուլիտներով։ 37-ամյա Չեխը հետ է մղել երկու հարված եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Չեխը տնօրենի եւ տեխնիկական խորհրդականի պաշտոններ ունի «Չելսիում»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English