10:51  ,  14 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանի հավաքականը կրկնել է Ռոմանցեւի գլխավորած ազգային թիմի ռեկորդը

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը Ստանիսլավ Չերչեսովի գլխավորությամբ կրկնել է 1995-ին Օլեգ Ռոմանցեւի ղեկավարած ազգային թիմի ռեկորդը՝ 7 անընդմեջ հաղթանակ։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Ղազախստանին (4:0), Սան Մարինոյին (9:0), Կիպրոսին (4:0), Շոտլանդիային (2:1), Ղազախստանին (1:0), Շոտլանդիային (4:0) եւ Կիպրոսին (5:0)։

Նախկինում Ռուսաստանի թիմն այսպիսի ցուցանիշ ունեցել է միայն Եվրո-1996-ի ընտրական փուլում։ 1995-ին Ռոմանցեւի գլխավորությամբ ռուսները երկուական անգամ հաղթել են Հունաստանին (3:0, 2:1), Ֆարերյան կղզիներին (3:0, 5:2), Ֆինլադիային (6:0 и 3:1) եւ մեկ անգամ՝ Սան Մարինոյին (7:0)։

Ռուսաստանի թիմը նվաճել է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով